ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Տարբեր էթնիկ խմբեր հայերեն խոսելով ու հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալով «հայացել» են, բայց հայի գեն չունեն

Տարբեր էթնիկ խմբեր հայերեն խոսելով ու հայ  առաքելական եկեղեցու հետևորդ դառնալով «հայացել» են, բայց հայի գեն չունեն
19.02.2024 | 09:43

1915-ի Մեծ եղեռնից հետո վերապրած արևմտահայ բոշաները տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Խորհրդային շրջանում հայ-բոշաները Հայաստանում բնակվում էին հատկապես Երևանում՝ Սարի թաղ, Քանաքեռ («Բոշի թաղ»), Նոր Մարաշ թաղամասերում, Նոր Խարբերդ գյուղում, Գյումրիում («Բոշի մայլա») և այլուր, ինչպես նաև Ջավախքում՝ հիմնականում Ախալքալաքում ու Ախալցխայում։ Սակայն հենց այդ ժամանակ էլ հայ-բոշաները գրեթե վերջնականապես «հայացան»։ Որպես դրա վառ վկայություն՝ բոշաները որպես ազգային փոքրամասնություն առանձին նշվել են միայն 1926 թ․ մարդահամարի ժամանակ՝ այն էլ ընդամենը մի քանի տասնյակ հոգի։

20-րդ դարի ընթացքում հայ-բոշաների կենսակերպը զգալի փոփոխությունների ենթարկվեց՝ ժամանակի ընթացքում նրանք գործնականում անցան նստակեցության, բացի այդ, մի կողմից պահանջարկի նվազման կամ բացակայության, մյուս կողմից երիտասարդության կենսակերպի ու աշխարհայացքի փոփոխության հետևանքով, հատկապես 1970-80-ական թթ․, շատ ավելի քիչ էին զբաղվում ավանդական զբաղմունքերով, մասնավորապես մաղագործությամբ։ 1990-ական թթ․ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքով մի որոշ ժամանակ Հայաստանի բնակավայրերում երևում էին մաղ և այլ մանրուքներ վաճառող կամ փոխանակող բոշաներ (այս անգամ հիմնականում տղամարդիկ), սակայն դա էլ կարճ տևեց։ Այժմ արդեն փաստացի կարելի է խոսել նախկին կամ անհետացող հայ-բոշաների մասին, որոնք կորցնելով ավանդական կերպարի վերջին փշրանքները՝ գործնականում՝ թե կենսակերպով, թե զբաղմունքներով, չեն տարբերվում «մնացած» հայերից։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.

Հենց այնպես չեմ, այս նյութը տեղադրել։
Տարբեր էթնիկ խմբեր կարող է հայերեն խոսելով ու հայ
առաքելական եկեղեցու հետևորդ դառնալով «հայացել» են, բայց ՀԱՅԻ ԳԵՆ չունեն, դա ամեն ինչ ասում է։

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ